Ապրանք զամբյուղում

Ընդանուր գումարը

Lusia Food

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԼուսիաՖուդ ընկերությունը գործում է  2005 թվականից Վանաձորում:
Մեր ընկերությունն ունի 3 ուղղվածություն.

  1. Հանրային արտագնա սննդի կազմակերպման և սպասարկման ծառայություն.
  • Հարսանեկան, նշանդրեքի ֆուրշետների, հյուրասիրությունների կազմակերպում և սպասարկում,
  • Բացումներ, փակումներ, պաշտոնական ընդունելություններ, գալա ընթրիքներ, կոկտեյլներ, ճաշկերույթներ և այլ միջոցառումների սննդի կազմակերպում և սպասարկում,
  • Սուրճի, ճաշի ընդմիջումներ, շվեդական և ավանդական սեղանների սննդի կազմակերպում և սպասարկում:
  • Բացօթյա միջոցառումների, փոքրիկ, կրեատիվ հարսանեկան արարողությունների, ծնունդների, կնունքների սննդի կազմակերպում և սպասարկում:
  1. Մսային և միս չպարունակող սառեցված կիսաֆաբրիկատների արտադրություն, կից գործող ֆիրմային խանութ.
  • Խինկալի, պելմեններ, խանումա, ռոզոչկա, նրբաբլիթ,
  • Թփով, ամառային, կաղամբով, պասուց դոլմաների տեսականի,
  • Տավարի, հավի, կիևյան, պոժարյան կոտլետներ,
  • Կուպատի, իշլի քյուֆթա, կոլոլակ, լանգետ,
  • Շերտավոր խմորից կարկանդակներ. գաթա, շտրուդել, կաթնաշոռիկ, խաչապուրի, մսով, հավով և սնկով կարկանդակներ և այլն:
  1. Լանչերի և լանչ-փաթեթների պատրաստման և առաքման ծառայություն.
  • Խավարտներ,
  • Աղցաններ,
  • Մսային ուտեստներ,
  • Ապուրներ,
  • Կարկանդակներ,
  • Ֆիրմային ուտեստներ և այլն:

 

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԼուսիաՖուդ ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին Վանաձորում:
ԼուսիաՖուդը ձեռնարկատիրական ոլորտում իր առաջին քայլերը կատարել է որպես ֆուրշետ-քեյթրինգների կազմակերպման ընկերություն:

Լինելով առաջինն ինչպես Վանաձորում, այնպես էլ Լոռու մարզում՝ մեզ հաջողվեց մարզ ներմուծել ամբողջովին նոր ավանդույթ` ֆուրշետը` փոքրիկ, գեղեցիկ ձևավորված, համեղ խորտիկներով, նրբաճաշակ դիզայնով զարդարված, սեղանի շուրջ չնստելու ձևաչափը հայկական ավանդական սեղանների փոխարեն: Գուցե, հիմա դա շատ բնական է հնչում և բնավ զարմանալի չէ, բայց 2005թվականին ամենաավանդական մարզում ավանդականից դուրս որևէ բան առաջարկելը «հանցագործություն էր»: Անցնելով ոչ հեշտ ուղի` կազմակերպությանը հաջողվեց ֆուրշետը ներմուծել յուրաքանչյուր տուն ու ընտանիք և դարձնել այն յուրաքանչյուր միջոցառման անբաժանելի ու հաճելի մասնիկը: Գործունեության 15 տարիների ընթացքում ԼուսիաՖուդը կազմակերպել է Հանրապետության նախագահի, վարչապետի, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելություններ և հյուրասիրություններ: Մեր ընկերությանն է վստահվել իրականացնելու մարզային ու հանրապետական նշանակության տարաբնույթ միջոցառումների սննդի կազմակերպումն ու սպասարկումը: ԼուսիաՖուդը մասնակցել է մարզային ու հանրապետական ցուցահանդեսների, արժանացել մի շարք մրցանակների ու շնորհակալագրերի` ի դեմս հիմնադիր տնօրեն Լուսինե Բարաթյանի: ԼուսիաՖուդի նրբաճաշակ ծառայության գեղեցիկ մեկնարկով ձևավորվել են ավելի քան 3000 հայկական ամուր ընտանիքներ։ ԼուսիաՖուդին ոչ միայն հաջողվել է ամենապահպանողական մարզի բնակչության համար անփոխարինելի դարձնել ֆուրշետի դերը, այլ նաև ձեռք բերել անուն ու հեղինակություն և տարիներ շարունակ պահպանել առաջատարի դիրքը: Գաղտնիքը մեկն է` արդյունավետ, համբերատար ու բարեհամբույր աշխատանք, անհատական մոտեցում, յուրօրինակ ձեռագիր, մշտական ու շարունակական զարգացում ու առաջընթաց:

Հետագայում, հենց այս ծառայությունն էլ խթան հանդիսացավ 2016թ. հիմնադրելու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ կից գործող ֆիրմային խանութով: Այս նոր ճյուղը ընտանեկան բիզնես է, որը ստեղծվեց Բարաթյանների ընտանիքի կողմից և ստացավ «ԼուսիաՖուդ» անվանումը:

ԼուսիաՖուդն ընտանեկան բիզնես է, և թիմի յուրաքանչյուր անդամ յուրահատուկ սիրով և ջերմությամբ է մոտենում գործին, ներդնում իր յուրօրինակ ավանդն ու եռանդը, ինչն էլ նպաստում է անընդհատ թարմացվող, համեղ, բարձրորակ, միշտ թարմ, ախորժելի, տեղական հումքից պատրաստված ապրանքների ստեղծմանը:
Մեր առաքելությունն է մատուցել որակ գնից բարձր:

Աշխատանքի նկատմամբ նման մոտեցման ու նվիրվածության շնորհիվ ընդամենը մեկ տարի անց՝ 2017թ., ԼուսիաՖուդը, շահելով սպառողի վստահությունը, փորձագիտական ուսումնասիրությունների և սոցիոլոգիական հարցումների արդյունքում ճանաչվեց «Կիսաֆաբրիկատներ արտադրող տարվա ընկերություն»,  իսկ «ԼուսիաՖուդի» արտադրատեսակները, անցնելով լաբորատոր փորձաքննություն, նույն թվականին արժանանացան  «Որակի նշանի»:
Դրանից 2 տարի անց՝ 2018թ., համառ աշխատանքի, անդադար կատարելագործման, երբեք տեղում չկանգնելու ու միշտ առաջ շարժվելու շնորհիվ ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Բարաթյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն կին գործարար» անվանակարգում:
ԼուսիաՖուդը տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեության ոլորտը՝ 2012թ.-ից սպառողին է առաջարկում լանչ-փաթեթների պատրաստման ու առաքման, հանրային սննդի կազմակերպման ու սպասարկման ծառայություն: Մինչև վերջերս լանչ հնարավոր էր պատվիրել միայն նախապես ամրագրման դեպքում, իսկ 2020 թվականի փետրվարից Վանաձորի յուրաքանչյուր բնակիչ կարող է օգտվել ԼուսիաՖուդի լանչերից ամեն օր՝ առանց նախապես ամրագրման: Տեսականին միշտ թարմ է ու բազմազան: Սպառողին չձանձրացնելու համար ամեն օր  առաջարկվում է նորություն, հատուկ ուտեստներ, օրվա առաջարկներ և արդեն սիրված՝ հիմնական մենյուն:

ԼուսիաՖուդը բաց է համագործակցությունների համար և ճկուն ինչպես ճաշացանկի, այնպես էլ գնառաջարկի հարցում: Համագործակցում է բազմաթիվ միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Առաջարկում է մատչելի տեսականի՝ հարմար գրպանին, հաճելի քիմքին:

2010 թվականից մինչ այժմ ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Բարաթյանի անմիջական հսկողությամբ և մասնակցությամբ պարբերաբար իրականացվում են անհատական և խմբակային դասընթացներ, մաստեր-կլասսներ՝ «Սեղանի ձևավորում», «Սեղանից օգտվելու էթիկետ», «Ֆուրշետի կազմակերպում» և այլ թեմաներով:

ԼուսիաՖուդ. վայելելեք համը գեղեցիկի մեջ: